«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Սամվել Ալեքսանյան. Ես առևանգող մարդ ե՞մ, վայ թե Ղուշչյանն ա ինձ առևանգել

Սամվել Ալեքսանյան. Ես առևանգող մարդ ե՞մ, վայ թե Ղուշչյանն ա ինձ առևանգել
01.05.2019 | 21:41

«Ես կարա՞մ ուրիշին առևանգեմ, վայ թե Ղուշչյանն ա ինձ առևանգել»՝ «Ազատությանն» ասել է գործարար Սամվել Ալեքսանյանն՝ արձագանքելով հեռուստալրագրող Համլետ Ղուշչյանի հայտարարությանը, թե Ալեքսանյանն առևանգել է իրեն։ Ալեքսանյանն ասաց, որ Ղուշչյանի հետ երբեք չի շփվել, նրան միայն հեռուստացույցով է տեսել։ «Ես առևանգող մարդ ե՞մ, այ ցավդ տանեմ, ի՞նչ եք ուզում ինձնից, ինձ չառևանգեն, ես կարա՞մ ուրիշին առևանգեմ, վայ թե Ղուշչյանն ա ինձ առևանգել», - ասաց գործարարը։ Իրեն առևանգելու մասին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում պատմել էր Համլետ Ղուշչյանը, պնդելով, որ Ալեքսանյանը նաև իր ճակատին ատրճանակ է պահել: Ղուշչյանի հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ առևանգում և առևանգման կազմակերպում հոդվածներով։ Գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։ Գործի շրջանակում երեքշաբթի երեկոյան Սամվել Ալեքսանյանը հարցաքննվել է։

Դիտվել է՝ 313

Մեկնաբանություններ