ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պատրաստ էր թողնել իշխանությունը և մեկնել Կուբա, սակայն ենթարկվելով Ռուսաստանի հորդորին՝ հրաժարվել է։ «Նրան ինքնաթիռ էր սպասում օդանավակայանում, նա պատրաստ էր հեռանալ, ինչպես մենք ենք հասկանում, սակայն ռուսները ասել են, որ պետք է մնա», - CNN-ին ասել է Պոմպեոն:
Նիկոլաս Մադուրոն պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանը. «Մայք Պոմպեոն ասել է, որ Մադուրոյի ինքնաթիռը պատրաստ էր, որ թռչեր, և ռուսներն արգելել են նրան լքել երկիրը: խնդրում եմ Ձեզ, պարոն Պոմպեո, նման բաները լրջությամբ չեն ասում»: