«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը կալանավորվեց

Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը կալանավորվեց
01.05.2019 | 21:50

Բրիտանական դատարանի որոշմամբ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը 50 շաբաթով կալանավորվեց գրավի դիմաց ազատության մեջ մնալու պայմանները խախտելու համար: 2012-ին, երբ նրան Շվեդիային արտահանձնելու որոշում էր սպառնում, դատարանը նրան գրավի դիմաց ազատ էր արձակել, սակայն Ասանժը թաքնվել էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Շվեդիայի իրավապահները նրան մեղադրում էին սեռական ոտնձգությունների համար: Ասանժը մեղադրանքը չէր ընդունում: Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու որոշում է սպառնում՝ ԱՄՆ-ի դիվանագիտական և ռազմական գերատեսչությունների գաղտնի հաղորդագրություններն իր հիմնադրած Wikileaks կայքում հրապարակելու համար:
ԱՄՆ-ի դատախազության առաջադրած մեղադրանքով 47-ամյա Ջուլիան Ասանժին 5 տարվա ազատազրկում է սպառնում:

Դիտվել է՝ 332

Մեկնաբանություններ