Ուկրաինական «Спецтехноэкспорт» ընկերությունը նախնական պայմանագիր է ստորագրել թուրքական Makina ve Kimya Endüstrisi Kurumu ընկերության հետ տանկային կառավարվող հրթիռների մատակարարման մասին: Ստամբուլում անցկացվող միջազգային ցուցահանդեսի առաջին օրը կողմերը պայմանավորվել են կիևյան արտադրության 120 մմ կառավարվող «Կոնուս» հրթիռների մատակարարման մասին: Գործարքի իրականացման առաջին փուլում նախատեսվում է հրթիռների մատակարարումն ու հարմարեցումը թուրքական մարտական տանկերին: Հաջորդ փուլում ուկրաինական կողմը թուրքական ընկերությանը կփոխանցի հրթիռների արտադրման տեխնոլոգիաները:
«Կոնուսը» նախատեսված է 120 մմ տրամաչափի տանկային հրանոթներից կրակ բացելու համար: Հրթիռն ունակ է խոցել 5 կմ հեռավորությամբ գտնվող թիրախը: