«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Պոլսո Հայոց պատրիարքարանը նոր պատրիարքի ընտրության հարցով պաշտոնապես դիմել է Ստամբուլի նահանգապետարան

Պոլսո Հայոց պատրիարքարանը նոր պատրիարքի ընտրության հարցով պաշտոնապես դիմել է Ստամբուլի նահանգապետարան
01.05.2019 | 21:53

Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ապրիլի 30-ին այցելել են Ստամբուլի նահանգապետարան՝ հանդիպելով նահանգապետ Ալի Երլիքայայի հետ: Հոգևոր հայրերը գրավոր դիմում են ներկայացրել պատրիարքական ընտրություններ ձեռնարկելու հարցով:
Նահանգապետ Ալի Երլիքայան ցավակցություն է հայտնել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի վախճանի կապակցությամբ և խոստացել է ամենակարճ ժամկետում Անկարայից ապահովել անհրաժեշտ պատասխանը: Համաձայն գործող կարգի՝ պատրիարքարանը դիմում է ներկայացնում Ստամբուլի նահանգապետարան, նա դիմումը փոխանցում է ներքին գործերի նախարարությանը, որն էլ իրավասու է թույլատրել Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրության անցկացումը:

Դիտվել է՝ 408

Մեկնաբանություններ