«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Երևանի կոմունալ ոլորտի աշխատանքերը կհամակարգի Կամո Արեյանը. քաղաքապետի մամուլի քարտուղար

Երևանի կոմունալ ոլորտի աշխատանքերը կհամակարգի Կամո Արեյանը. քաղաքապետի մամուլի քարտուղար
01.05.2019 | 21:54

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հաստատում է մամուլի տեղեկությունը, որ կոմունալ ծառայության ոլորտի համակարգումը հանձնվել է Երևանի նախկին փոխքաղաքապետ, այժմ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին՝ հստակեցնելով, որ դա ամենևին չի նշանակում, որ այդ մասով լիազորությունները փոխքաղաքապետից անցել են խորհրդականին: «Քանի որ մենք տրանսպորտի բարեփոխումների իրականացման կարևորագույն փուլ ենք մտնում, և բարեփոխումները բավականին մեծ ծավալի ուժերի կենտրոնացում են պահանջում, քաղաքապետը հանձնարարել է Հրաչյա Սարգսյանին զբաղվել փաթեթի մշակմամբ: Քանի որ հասկանալի է, որ առաջին տեղակալի համակարգման ոլորտում են գտնվում քաղաքի կառավարման մի շարք բնագավառներ, քաղաքապետն առաջարկել է խորհրդական Կամո Արեյանին զբաղվել կոմունալ տնտեսության հարցերով: Սա չի նշանակում, որ Հրաչյա Սարգսյանից վերցվել է այդ ոլորտը, կոմունալ ծառայության բարեփոխումների, ծրագրերի իրականացման աշխատանքները շարունակում է համակարգվել, բայց ընթացիկ աշխատանքները համակարգում է Կամո Արեյանը»՝ ասել է Հակոբ Կարապետյանը:

Դիտվել է՝ 709

Մեկնաբանություններ