Կոստա Ռիկայի գիտնականները հաստատել են, որ երկրի հյուսիսային շրջանում գտնվող Ալահուելա շրջանում տան տանիքին երկնաքար է ընկել կամ այն, ինչ մնացել է տիեզերական մարմնից: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, տանիքը զգալիորեն քանդվել է: Երկնաքարը կշռել է 1,1 կգ: Տեղի բնակիչները նշել են, որ երկնքում նկատել են պայծառ լույս: Կոստա Ռիկայի սահմաններում առաջին անգամ է նկատվում երկնաքար: Տիեզերական մարմինը կարող է 4,5 միլիարդ տարվա լինել: Կոստա Ռիկայի գիտնականները հույս են հայտնել, որ տիեզերական մարմնի ուսումնասիրությունը թույլ կտա ընդլայնել իրենց գիտելիքներն Արևային համակարգի ձևավորման և զարգացման վերաբերյալ: