Վարշավայի կենտրոնում ազգայնական կազմակերպությունները երթ են արել՝ «Ինքնիշխանության երթ» և «Դուրս Եվրամիությունից» կարգախոսով: Երթի մի քանի հազար մասնակիցներ հավաքվել են մայրաքաղաքի Ամրոցի հրապարակում՝ բողոքելով ազգային շահերի խախտման, մահմեդական ներգաղթյալների ընդունման, պետության ինքնիշխան իրավունքների տապալման, համընդհանուր եվրոպական արժույթի ներմուծման դեմ: Նրանք վանկարկել են «Ազատություն, սեփականություն, արդարություն», «Դուրս ԵՄ-ից», «Վերջ Բեռլինի և Բրյուսելի թելադրանքին», «Մեզ խաբել են»: Վարշավայի քաղաքապետն արգելել էր «Ինքնիշխանության երթըի» ՝ վախենալով, որ ֆաշիստական և ռասիստական կարգախոսներ կհայտնվեն, սակայն դատարանը չեղարկել էր քաղաքապետի որոշումը: