«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

National Geographic-ի անդրադարձը հայկական խոհանոցին

National Geographic-ի անդրադարձը հայկական խոհանոցին
01.05.2019 | 22:07

«National Geographic»-ի ռուսական ծառայությունն անդրադարձել է Հայաստանին՝ ներկայացնելով հայկական խոհանոցի լավագույն ուտեստները:
«Հայկական խոհանոցը միայն խորովածն ու լավաշը չէ, նաև քյալան է, գաթան և մեծ թվով ուտեստներ, որոնց մասին դուք երբևէ չեք լսել, եթե չեք եղել Հայաստանում: Ուտեստն այստեղ պատրաստվում է ոչ միայն երևակայությամբ, այլև հոգով և դրանում կարելի է համոզվել՝ լինելով Երևանի ու այլ քաղաքների յուրաքանչյուր ռեստորանում: Պարզապես եկեք և կազմակերպեք գաստրոնոմ շրջագայություն»,- ասված է հոդվածում: National Geographic-ը ներկայացնում է 9 ուտեստ, որոնք անպայման պետք է համտեսել Հայաստանում:


Հարիսա
Հայաստանի ազգային ուտեստն է: Համարվում է, որ ցորենից պատրաստված շիլան, որում կա հավ, հալած կարագ, օգնել է հայերին գոյատևել սովի տարիներին: Այս ճաշատեսակը պատրաստելը բավական պարզ է, սակայն բավական հագեցնող է: Անհրաժեշտ է լինել շատ քաղցած, որ կարողանաս ուտել մի ամբողջ ափսե:


Ժենգյալով հաց
Համարվում է արցախյան խոհանոցի այցեքարտը: Հաց է` լցոնված տարատեսակ կանաչիներով: Ժենգյալով հացը լինում է գարնանային և աշնանային: Տարվա եղանակից է կախված, թե ինչ կանաչեղենից բաղկացած կլինի հացի միջուկը:


Գաթա
Հայկական ավանդական աղանդեր է՝ կլոր գաթա` նրբահամ վանիլային համով: Բաղադրատոմսի կոնկրետ չափանիշ գոյություն չունի: Հայաստանի տարբեր տարածքներում գաթայի բաղադրությունն ու համը խիստ տարբերվում են միմյանցից: Գաթան պարտադիր ուտեստ է հայկական ամանորյա սեղանին:


Ղափամա
Ղափաման պարզապես ուտեստ չէ, հրաշալի համ ունի ու շատ գեղեցիկ է: Մատուցվում է դդմի մեջ: Թեև դդումը կախարդանքով կառքի չի վերածվում, սակայն հյուրերը, միևնույն է, վերցնում են իրենց հեռախոսներն ու սկսում լուսանկարել: Ավանդույթի համաձայն Ղափան մատուցվել է հարսանեկան արարողությունների ժամանակ` որպես առատության նշան:


Տոլմա
Հայաստանում տոլման պատրաստվում է մսից, որը փաթաթվում է կաղամբի կամ խաղողի տերևների մեջ: Ավանդական ճաշատեսակի համար նախընտրելի է տավարի միսը, բրինձը, սոխը, կանաչին և սև պղպեղը, մատուցում են մածունով:


Քյալա
Պատկերացրեք այսպիսի պատկեր. հայկական սեղան, դուք հաճույքով ուտում եք սուջուխ, և բաստուրմա, խորոված ու հանկարծ ներս են բերում ցուլի եփված գլուխ: Այն հենց քյալան է: Սա աղքատների ուտեստն էր, որը Գյումրի քաղաքում դարձել է գաստրոնոմիկ հիթ: Բաղադրության մեջ է մտնում ամեն ինչ` լեզուն, ուղեղը, նույնիսկ` աչքերը: Ուտեստը պետք է նախօրոք պատվիրել, որովհետև գլուխը եփվում է մոտ 8 ժամ:


Բաստուրմայով ձվածեղ
Այնպես չէ, որ այս ուտեստը Հայաստանի գաստրոնոմիկ հպարտությունն է եղել, սակայն լիովին կարող է շահել բոլոր նրանց սրտերը, ում համար ամենակարևոր սնունդը նախաճաշն է:


Խաշ
Սա հայկական ամենահայտնի ապուրն է` յուղոտ և սննդարար: Պատրաստվում է տավարի ոտքերից և փորոտիքից, մատուցում են սխտորի հսկայական չափաբաժնով: Խաշը մի շարք առողջական խնդիրներ է կարգավորում:


Ավելուկով ապուր
Այդքան էլ հագեցնող չէ, սակայն մեծ ճանաչում ունի: Ավելուկի մեջ ավելացվում է ոսպ, բլղուր, կարտոֆիլ, համեմունքներ: Ապուրը մատուցվում է թարմ լավաշով:a

Դիտվել է՝ 385

Մեկնաբանություններ