«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ռուսաստանում ոստիկանությունը տասնյակ ցուցարարների է բերման ենթարկել

Ռուսաստանում ոստիկանությունը տասնյակ ցուցարարների է բերման ենթարկել
02.05.2019 | 13:00

Ոստիկանությունը ողջ Ռուսաստանով մեկ տասնյակ քաղաքացիների է բերման ենթարկել մայիսմեկյան հանրահավաքների և հակակառավարական ցույցերի ժամանակ, որոնց մասնակցում էին ընդդիմության ակտիվիստները, կոմունիստները և արհմիությունների անդամները: Սանկտ Պետերբուրգում իրավապահները ցրել են ընդդիմության հանրահավաքը և 69 հոգու բերման ենթարկել, երբ մասնակիցները նախագահ Վլադիմիր Պուտինին քննադատող կարգախոսներ են հնչեցրել։ Ակտիվիստներից ոմանք «Պուտինը գող է», « Սա մեր քաղաքն է» կարգախոսներ էին հնչեցնում, մյուսները «Պուտինն անմահ է» գրությամբ պաստառներով էին եկել:
Բողոքի ցույցերի կազմակերպիչները նշում են, որ դրանք անցկացվել են Ռուսաստանի շուրջ երեք տասնյակ քաղաքներում:

Դիտվել է՝ 224

Մեկնաբանություններ