«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Զարիֆ. Իրանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և նրանց դաշնակիցների հետ

Զարիֆ. Իրանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և նրանց դաշնակիցների հետ
02.05.2019 | 13:01

Իրանը հայտարարել է, որ ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և նրանց դաշնակիցների հետ, և կոչ է արել այդ պետություններին վերջ տալ վեճին հարևան Կատարի հետ:
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը երեկ ասել է, որ Թեհրանը «չափազանց լավ հարաբերություններ ունի Կատարի, Քուվեյթի և Օմանի հետ»:
«Մենք հուսով ենք, որ նույն կարգի հարաբերություններ կունենանք Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ», - լրագրողներին ասել է Զարիֆը:

Դիտվել է՝ 656

Մեկնաբանություններ