«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Պուտինը ստորագրել է ավտոնոմ համացանցի մասին օրենքը

Պուտինը ստորագրել է ավտոնոմ համացանցի մասին օրենքը
02.05.2019 | 13:03

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Ինքնիշխան համացանցի մասին» օրենքը։ Օրենքը, բացառությամբ մի քանի դրույթների, ուժի մեջ կմտնի այս տարվա նոյեմբերի 1-ից։ Ըստ օրենքի, պետք է ստեղծվեն ենթակառուցվածքներ, որոնք կապահովեն ռուսական ինտերնետային ռեսուրսների անխափան գործունեությունը համացանցից անջատելու դեպքում։ Այսինքն՝ Ռուսաստանը պետք է ունենա իր սեփական համացանցը՝ ավտոնոմ, որը կապ չի ունենա համաշխարհային ինտերնետի հետ: Նմանատիպ համակարգ այսօր գործում է Չինաստանում։


Ռուսաստանցի ինտերնետ օպերատորները պարտավոր են իրենց ցանցերում հատուկ սարքեր տեղադրել, որոնց միջոցով «Ռոսկոմնադզոր»-ը կկարողանա վերահսկել ինտերնետ թրաֆիկը և արգելափակել Ռուսաստանում արգելված կայքերը։ Օրենքի հեղինակներն ավելի վաղ հայտնել էին, թե օրենքում նախատեսված համակարգը ստեղծելու համար կպահանջվի 20 միլիարդ ռուբլի։ Պետությունն իր վրա է վերցնում այդ սարքերի տեղադրման ծախսերը։
Փորձագետները հոռետես են այս օրենքի կիրառման հարցում՝ նշելով, որ նման համակարգ նախ դժվար է ստեղծել, և դրա համար շատ ավելի մեծ գումար է անհրաժեշտ։


Օրինագծի հեղինակներն են Դաշնային խորհրդի օրենսդրական հարցերով կոմիտեի նախագահ Անդրեյ Կլիշասը, նրա առաջին տեղակալ Լյուդմիլա Բոկովան և Պետդումայի պատգամավոր Անդրեյ Լուգովոյը։ Նոր օրենքի քննադատները մտավախություն ունեն, որ օրենքը Ռուսաստանի իշխանություններին գրաքննության հնարավորություն է տալիս ինտերնետում, որտեղ մինչ այսօր գրաքննությունը հնարավոր չէր, և ռուսական ինտերնետն, ի տարբերություն հեռուստաընկերությունների և մամուլի, ազատ է։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները կոչ էին արել Պուտինին չստորագրել օրենքը։
«Լրագրողներ առանց սահմանների» և Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունների համատեղ հայտարարությունում ասված է, թե այն խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագիրը, որը ստորագրել է նաև Ռուսաստանը։

Դիտվել է՝ 264

Մեկնաբանություններ