Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են իրականացնում շարժական սրճարանների ներկայացուցիչները։ Նրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում։ Բողոքի ակցիայի նպատակն է, որ որ ՀԷՑ-ի կողմից իրենց ժամանակավոր թույլտվություններ տրվեն՝ հնարավորություն ընձեռելով ապահովել շրջիկ սրճարանների աշխատանքի բնականոն ռեժիմը։