«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Արամ Աթեշյանը՝ Պոլսո պատրիարքական ընտրությունների մասին

Արամ Աթեշյանը՝ Պոլսո պատրիարքական ընտրությունների մասին
02.05.2019 | 13:08

Պոլսո պատրիարքի ընտրությունների անցկացման վերաբերյալ արդեն դիմումները ներկայացրել ենք Ստամբուլի նահանգապատերան, նրանք այն պետք է ուղարկեն Անկարա՝ Ներքին գործերի նախարարություն, որից էլ պետք է պատասխան ստանանք՝ ասաց Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որը ապրիլի 29-ին նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելու թեմայով անցկացված նիստի ժամանակ ընտրվել է ընտրական գործընթացն իրականացնող:


«Մենք էլ այս մեկ շաբաթվա ընթացքում կսկսենք նախաձեռնակ մարմնի ընտրությունները և կսկսենք աշխատանքները: Մինչ այդ հույս ունենք Անկարայից պատասխան ստանալ»,- ասաց նա: Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նշեց, որ ինքը Պոլսո պատրիարքի թեկնածու լինելու բոլոր պայմաններին համապատասխանում է: «Հետևաբար ավտոմատ թեկնածու եմ դառնալու: Պոլսո պատրիարքական աթոռի միաբան եմ, 43 տարի է՝ ես այստեղ հոգևորական եմ: 20 տարի է՝ եպիսկոպոս եմ, հետևաբար ինձ տրված է իրավունք՝ լինելու թեկնածու»,- ասաց նա:
Նա համաձայնեց, որ ի վերջո, համայնքն է ընտրելու Պոլսո պատրիարք և նշեց, որ պետք է համաձայնել այդ ընտրության հետ: Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հույս հայտնեց, որ ընտրությունները բնականոն հունով կընթանան, Թուրքիայի իշխանությունները չեն խոչընդոտի դրանց ընթացքին:


Անդրադառնալով հնարավոր թեկնածուներին՝ նա նշեց, որ դեռ անունները հայտնի չեն, այդ մասին տեղեկատվություն կլինի, երբ նախաձեռնակ մարմինը ընտրվի, ընտրությունների նախապատրաստությունների գործընթացը սկսվի:
Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի ընտրություններից, հույս ունի՞, որ հաջորդ Պոլսո պատրիարքը ինքը կլինի, նա պատասխանեց․ «Բոլորս էլ հույսով այս պայքարի մեջ ենք մտնում: Կյանքն ինքն իրենից պայքար է ներկայացնում: Հույսով ապրում ենք: Ով էլ ընտրվի, մեր պատրիարքն է լինելու, կհարգենք նրան»:


Ի՞նչն է ցանկանում պահել ուշադրության կենտրոնում Պոլսո պատրիարքի աթոռը ստանձնելու դեպքում հարցին, Արամ Աթեշյանը պատասխանեց․ «Խաղաղություն՝ համայնքային կյանքում, եկեղեցական կյանքում: Այդ ուղղությամբ պետք է աշխատեմ: Դա կլինի ընտրություններից հետո, իսկ մինչև ընտրությունները միշտ էլ հարցեր լինում են»: Եթե նախապատրաստական գործընթացում ոչ մի խոչընդոտ չլինի, ըստ Արամ Աթեշյանի, մինչև տարվա վերջ Պոլսո պատրիարքական ընտրությունները կլինեն:

Դիտվել է՝ 267

Մեկնաբանություններ