ԱՄՆ-ը կարող է ապագայում ընդունել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի տեղակալ Ուիլյամ Գիլը: «Ինչպես գիտեք, ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, և մենք լի ենք կողմերի հետ աշխատելու վճռականությամբ, որ օգնենք հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը: ԱՄՆ-ը կարող է ապագայում ընդունել ԱԳ նախարարների հանդիպումը: Ներկա պահին քննարկվում է այդ հավանականությունը: Հուսով ենք ապագայում կկարողանանք դրական լուր հաղորդել»,- լրագրողներին ասել է Գիլը: