ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա տիկին Միշել Օբաման կդառնան ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի մասին սերիալի պրոդյուսերները, որը նկարահանելու է Netflixը: Սերիալը կդառնա գրող Մայքլ Լյուիսի «Հինգերորդ վտանգ» բեսթսելլերի էկրանավորումը, որը Թրամփի նախագահության սկբնական շրջանի վավերագրական ժամանակագրությունն է: Սերիալը նվիրված է լինելու այն «անլսելի աշխատանքին, որն անում են ամենասովորական մարդիկ, որոնք կառավարում են և պահպանում են երկիրը»: «Հինգերորդ վտանգ» գիրքը Թրամփին ներկայացնում է ոչ այնքան շահեկան դիրքերից: Բարաք և Միշել Օբամաները Netflix-ի հետ համագործակցության մասին հայտարարել են 2018-ի մայիսին: