Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պաշտոնաթող է արել ՊՆ նախարար Գևին Ուիլյամսին՝ կորցնելով հավատը նրա ունակության նկատմամբ։ ՊՆ նախարար է նշանակվել Փենի Մորդոնթը, որը Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման հարցերի նախարարությունն է գլխավորել։ Նա կդառնա երկրի պատմության մեջ առաջին կին պաշտպանության նախարարը։
Մեյը բացատրել է, որ Ուիլյամսոնը պաշտոնաթող է արվել Ազգային անվտանգության խորհրդի նիստից տեղեկատվության ԶԼՄ-ներ արտահոսքի պատճառով, որում Լոնդոնը հավանության է արժանացրել Huawei չինական ընկերության՝ Մեծ Բրիտանիայում հինգերորդ սերնդի բջջային ցանց ստեղծելուն մասնակցությունը։ Ուիլյամսոնին հղված նամակում Մեյը նշել է, որ հետաքննությունը ցույց է տվել, որ հենց նա է մեղավոր արտահոսք մեջ։ Նա մեղքը չի ընդունում։