«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Իսրայելը կվերանայի որոշումը

Իսրայելը կվերանայի որոշումը
02.05.2019 | 22:28

Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը երեկ հանդիպել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ՝ քննարկելու հայկական կողմին հետաքրքրող մի շարք հարցեր։ Քննարկել են Հորդանանի ափին հայկական կալվածքի հետ կապված հարցը։ Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանն ասել է, որ Հորդանանի ափին հայկական կալվածքը պատրիարքարանը խնդրել էր փոխանակել գետին ավելի մոտ եղած տարածքներով, սակայն խնդրանքը մերժվել էր, հիմա խնդրել են վերանայել. «Որպես պատրիարքություն՝ երկու պատրիարքությունների հետ միասին մեկ ուղղության վրա հայկական պատրիարքությունն իրավունք ունի հող ստանալու և այդ փոխանակումը անելու։ Կարծես թե դրական տրամադրվածություն կա Ոեուվեն Ռիվլինի կողմից, և գոնե խոստացան, որ կվերանայեն խնդրանքը և պետք է փորձեն մեր խնդրանքը բավարարել»։ Հայր Կորյունը նշեց, որ խնդիրն առաջացել է վաղուց. «Բրիտանական մանդատի ժամանակ մեզ հող են տրամադրել, այն ուրիշ տեղ է եղել, մենք հրաժարվել ենք հողից, խնդրել ենք փոխանակում, հետո հորդանանցիներն են տրամադրել, այդ ժամանակ Հորդանանի իշխանությունից ենք խնդրել, սակայն երբ 67 թվականին պատերազմ սկսվեց, այդ տարածքը դարձավ զինվորական գոտի, և այն փակ էր։ Հինգ տարի է, ինչ բաց է, և հինգ տարի է, ինչ այս խնդիրը կա։ Պաշտոնական նամակը մենք երեք ամիս առաջ էինք ուղարկել, պաշտոնական պատասխանը մի քանի օր առաջ եկավ, երեկ հանդիպումը և քննարկումը եղավ»,- ասաց հայր Կորյունը։


Եթե Երուսաղեմի իշխանությունն ընդառաջ գնա հայկական կողմի խնդրանքին, գետին մոտ լինելը մի շարք հնարավորություններ կընձեռի պատրիարքությանը, մասնավորապես. «Սա մեր իրավունքի վերականգնումը կլինի, երկու պատրիարքարանների հետ նույն ուղղության վրա ենք, բացի այդ, գետին ավելի մոտ կլինի մեր կալվածքը, և մենք ապագայում այնտեղ եկեղեցի կառուցելու ծրագիր ունենք, գետին մոտ լինելու դեպքում մկրտությունները գետի մեջ կարվեն կամ էլ մեռոնից հանելու արարողությունը»,- նշեց հայր Կորյունը։

Դիտվել է՝ 251

Մեկնաբանություններ