«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ռուսները խորոված պատրաստելը հայերից են սովորել. «Комсомольская правда»

Ռուսները խորոված պատրաստելը հայերից են սովորել. «Комсомольская правда»
02.05.2019 | 22:34

Ռուսաստանում մի քանի օր շարունակ ոչ աշխատանքային օրեր են: ՌԴ բնակիչները տոնում թե՛ աշխատավորների համերաշխության, թե՛ Հաղթանակի տոնը: Բնության գրկում «մայովկաներ» կամզակերպող ռուսների համար այս օրերի լավագույն ուտելիքը խորովածն է:

«Խորովածի պատրաստման բաղադրատոմսեր շատ ազգեր ունեն, սակայն ռուսներին ավելի մոտ է կովկասյան ժողովուրդներինը: Մեզ ավելի հոգեհարազատ է կովկասյան ձևով խորովածը, որ տարածվել է ռուս-թուրքական պատերազմից հետո: Կարսի գրավումից հետո հայերը, որոնք ռուս զինվորներին հերոս-ազատագրողներ էին համարում, շռայլորեն հյուրասիրում էին իրենց ավանդական խորովածը»,- գրում է «Комсомольская правда»-ն:
Պարբերականը նշում է, որ նույնիսկ Պուշկինն է իր հուշերում գրել ոչխարի մսով և սոխով ղարսի խորովածի մասին: Այն մեծն բանաստեղծին խոհարարական գլուխգործոց է թվացել:

Դիտվել է՝ 1394

Մեկնաբանություններ