«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Արթուր Վանեցյան. Որևէ մեկն իրավունք չունի ԱԱԾ-ի հետ խոսել շանտաժի լեզվով

Արթուր Վանեցյան. Որևէ մեկն իրավունք չունի ԱԱԾ-ի հետ խոսել շանտաժի լեզվով
02.05.2019 | 22:47

Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն ասել է. «ԱԱԾ-ն անում է իր աշխատանքը շատ մաքուր, շատ թափանցիկ՝ օրենքի բոլոր կետերի պահպանմամբ, եթե կլինի մի դեպք, երբ Հայաստանի ԱԱԾ-ն ինչ-որ մի անձի նկատմամբ կիրականացնի ապօրինի հետապնդում, ես այդ օրը պատրաստ եմ պատասխան տալ թե օրենքի առջև, թե հասարակության առջև, թե բոլորի առջև։ Հորդորում եմ բոլորին չփորձել արհեստական աղմուկ սարքել ԱԱԾ-ի շուրջ: Այս կարճ ժամանակաշրջանում ԱԱԾ-ն ձեռք է բերել շատ մեծ հեղինակություն հասարակության շրջանում և որևէ մեկն իրավունք չունի ԱԱԾ-ի հետ խոսել շանտաժի լեզվով, կամ փորձեն վախեցնել որպեսզի մենք մեր գործառույթները չիրականացնենք։ Եթե կա մարդ, անկախ նրանից այդ մարդը զբաղեցնում է պաշտոն, հանդիսանում է այս կամ այն կուսակցության անդամ, եթե օրենք է խախտել նույն կերպով պատասխան է տալու օրենքի առջև, եթե այդ մարդը օրենք խախտած չի, անկախ նրանից ինքը կլինի մեր համախոհը, մեր «թշնամին», մենք որևէ կերպ չենք կարող իրեն ենթարկել պատասխանատվության, կամ հետապնդել, այ որ օրը կլինի նման դեպք, ես այդ օրը ոչ կաշխատեմ ԱԱԾ-ում, ոչ էլ կկարողանամ հասարակության աչքերին պարզ նայել»։

Դիտվել է՝ 233

Մեկնաբանություններ

class="footer-right"> .