Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Խուան Գուայդոն, չնայած հայտարարել էր Նիկոլաս Մադուրոյին տապալելու վերջին փուլի մասին, բանակին կոչ է արել միանալ ցուցարարներին։ Նա ասել էր, թե մայիսի 1-ի ցույցը երկրի պատմության մեջ ամենամեծն է լինելու,բայց իշխանությանը հեռացնելու գործում բեկում չկա:
Երեկ՝ օրվա վերջում, ցուցարարների մի մասը ցրվել է: Ուժային կառույցները հավատարիմ են մնացել Նիկոլաս Մադուրոյին: Ազգային գվարդիան արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ, կրակոցներ են հնչել: Տեսանյութերը ցույց են տալիս, որ ցուցարանները վիրավորված իրենց ընկերոջը տեղափոխում են շտապ օգնության մեքենայով, ոստիկանության ռազմական մեքենաներից մեկը քշում է ցուցարարնների վրա, հաղորդվում է առնվազն չորս տասնյակ վիրավորների մասին:
Հրազենից գլխի շրջանում վիրավորված 27-ամյա մեկ կին և 24-ամյա տղամարդ մահացել են։ Ընդդիմության առաջնորդը թվիթերյան գրառումով հաստատել է նրանց մահը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն Fox Business Network-ին ասել է՝ 050214 ռազմական գործողությունը հնարավոր է, եթե դա է պահանջվում: Նա նշել է. «Մենք փորձում ենք ամեն ինչ անել բռնությունից խուսափելու համար: Ներգրավված բոլոր կողմերին մենք հորդորել ենք ձեռնպահ մնալ այդպիսի գործողություններից: Մենք գերադասում ենք իշխանության խաղաղ փոխանցումը, որ Մադուրոն հեռանա ու նոր ընտրություններ անցկացվեն»: Պոմպեոն նաև նշել է, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի աջակցությունը Նիկոլաս Մադուրոյին:
ՌԴ ԱԳ նախարար Սերեգյ Լավրովը ԱՄՆ-ի պետքարտուղարին երեկ ասել է, թե Վենեսուելայում ապագա ագրեսիվ քայլերը ամենածանր հետևանքներ կունենան: Լավրովի և Պոմպեոյի հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: ԱՄՆ-ը Մոսկվային է մեղադրում Վենեսուելայի ներքին գործերին միջամտնելու մեջ: Նախագահ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը լրագրողներին ասել է, թե Ռուսաստանը չպետք է միջամտի արևմտյան կիսգանդի իրադարձություններին: Չինաստանը քաղաքական կարգավորման կոչ է արել բանակցությունների միջոցով: «Վենեսուելայում, հուսով ենք, կողմերը հաշավի կառնեն երկրի ու ժողովրդի շահերը, կխուսափեն արյունալի հակամարտությունից և որքան հնարավոր է արագ կվերականգնեն երկրի կայուն զարգացման գործընթացը», - նշված է Չինաստանի ԱԳՆ-ի հայտարարությունում: