Ղազախստանի ԿԸՀ-ն հանել է ընտրություններից նախկին պատգամավոր Ժուտմայ Ալիևի թեկնածությունը: Պատճառը ղազախերենի չիմացությունն է:
Նախագահական ընտրապայքարից դուրս մնացած նախկին թեկնածուն պրոֆեսոր է, աշխատել է Ղազախստանի նախագահի աշխատակազմում և պաշտպանել դոկտորական թեզ փիլիսոփայության գծով: «Թեկնածուն 19 անգամ սխալվել է «Պետություն և կրոն» թեմայով գրավոր աշխատանքում», -տեղական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում պարզաբանել է ԿԸՀ-ի անդամ Ադիլ Ախմետովը: