Գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, շոու է որակում ԱԱԾ տեսանյութը Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերվածի մասին։
«Կադրերը... շոու սարքելը շատ լավ բան ա, իսկ ապացուցելը հետո կերևա՝ դատարանում», - դատարանում «Ազատության» հարցին ի պատասխան ասել է Նազկ Ամիրյանը։ Հիշեցմանը, որ իրենց տանը ԱԱԾ-ն զենք-զինամթերք էր հայտնաբերել, Ամիրյանն արձագանքել է. «Այդ զենք-զինամթերքը բոլորն օրինական են»։ Նազիկ Ամիրյանն ասել է. «Հերոսը չի սողում, եթե իրենց թվում է, թե պետք է չորեքթաթ գնա, ավելի լավ է՝ թող իրենք գնան»։ Այսօր Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով նախնական դատական նիստն էր։ Դատարանը քննեց և որոշեց Գրիգորյանի կալանքը թողնել անփոփոխ։