«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Արթուր Դավթյան. Դատարանում կլինեն բոլոր երեք նախագահները

Արթուր Դավթյան. Դատարանում կլինեն բոլոր երեք նախագահները
02.05.2019 | 22:54

«Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը կապ ուներ Մարտի 1-ի գործի ընթացքի, զարգացումների հետ»՝ այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Մարտի 1-ի քրգործի վերաբերյալ հարցերին ի պատասխան հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Այս գործում ամենակարևոր էֆեկետն այն է, որ մարդիկ սկսեցին համագործակցել քննություն իրականացնող մարմնի հետ: Դուք կտեսնեք անձանց, ովքեր հրապարակային ցուցմունքներ են տալիս։ Իշխանափոխությունը կապ ունեցավ, որ քաղաքացին անկաշկանդ տեղեկություններ ներկայացրեց, դատավարության մասնակիցն անկաշկանդ տեղեկություններ ներկայացրեց, մասնակցեց քննչական գործողությունների կատարմանը»,- ավելացրեց Դավթյանը: Գլխավոր դատախազի խոսքով, Մարտի 1-ի գործի դատավարության գրեթե ամբողջ ընթացքը հանրությունը կտեսնի և կտա իր գնահատականները։ Նա նկատեց, որ տարբեր ժամանակներում մարտիմեկյան իրադարձությունների մասին տարբեր շշուկներ ու խոսակցություններ են տարածվել, բայց հրապարակային դատավարությունը ցույց կտա ամեն ինչ, հանրությունը կտեսնի ու կլսի յուրաքանչյուրի տեղեկությունները: «Բացառիկ, աննախադեպ դատավարություն է լինելու, դուք կտեսնեք երրորդ հանրապետության ժամանակվա նվազագույնը 3 նախագահներին տարբեր դատավարական կարգավիճակով, կտեսնեք բազմաթիվ հասարակական, քաղաքական գործիչների, նախկին ու ներկա պաշտոնատար անձանց»,- հայտարարեց Դավթյանը։


Հարցին՝ ամբողջ դատավարությունը դռնբա՞ց է լինելու, թե՞ ոչ, Արթուր Դավթյանը պատասխանեց, որ կլինեն փոքր հատվածներ, որոնք դռնփակ կանցկացվեն. «Բայց, որպես կանոն, հրապարակային կլսեք մարդկանց ցուցմունքները»։

Դիտվել է՝ 335

Մեկնաբանություններ

class="footer-right"> .