Արհեստական աղմուկ է ստեղծվել ԱԱԾ-ի ու իմ անձի շուրջ, Արարատում Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Չգիտեմ ում է դա ձեռք տալիս»,- նշեց նա։ Լրագրողի դիտարկմանը, թե միջիշխանական կռիվ է ԱԱԾ-ի ու ՊՎԾ-ի միջև, Արթուր Վանեցյանն արձագանքեց. «ԱԱԾ-ն ՊՎԾ-ի հետ ի՞նչ ունի կիսելու»։ Դիտարկմանը, թե ՊՎԾ-ն միակ կառույցն է, որ կարող է ԱԱԾ-ում ստուգումներ իրականացնել, ԱԱԾ տնօրենն ասաց. «Էդ ձեզ միայն թվում է, նման բան չկա, ընդհակառակը՝ ՊՎԾ-ն կարող է ստուգել մեր ֆինանսաբյուջետային մասը, ուրիշ ոչ մի մաս ստուգելու լիազորություն ՊՎԾ-ն չունի»։ Արթուր Վանեցյանը նշեց, որ իրենց ստուգելու լիազորություն ունի Գլխավոր դատախազությունը, նաև կարող է գործ հարուցվել ՀՔԾ-ում։