Քրեադատավարական օրենքով նախատեսված հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին, օրենքը նախատեսում է հաղորդումների քննարկումների ընթացակարգ, և մենք ղեկավարվել ենք այդ ընթացակարգով՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու՝ «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումին։
«Ուղարկել ենք Հատուկ քննչական ծառայություն, հանձնարարվել է, որ ՀՔԾ-ն Քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգերը ձեռնարկի և ստուգողական գործողություններ կատարվեն, դրանց արդյունքում նախաքննական մարմինները պարտավոր են տալ իրավական գնահատական»,-ասաց նա։ Թե անձամբ ինքը ինչ կարծիք ունի, կար օրենքի խախտում, Դավթյանն ասաց, որ սա այն դեպքն է, որ իր կարծիքը նախապես հայտնելով՝ կկաշկանդի տասնօրյա ժամկետում նյութեր պատրաստող պաշտոնատար անձին և նրա գործողությունները։ «Ես այս պահին տեսել եմ այդ հաղորդման մեջ Քրեադատավարական օրենքով նախատեսված հանցագործության մասին հաղորդում, կտրվի քրեաիրավական գնահատական, եթե ես ունենամ նույն դիրքորոշումը կամ այլ դիրքորոշում՝ կհայտարարեմ»,-ասաց նա։