«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Վրաստանի նախագահին ԱՄՆ ռազմակայանից հրաժարվելու համար սպառնացել են իմպիչմենտով

Վրաստանի նախագահին ԱՄՆ ռազմակայանից հրաժարվելու համար սպառնացել են իմպիչմենտով
02.05.2019 | 23:00

Վրացական ընդդիմությունը քննադատել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, որը դեմ է արտահայտվել պետության տարածքում ԱՄՆ ռազմակայանի տեղակայմանը, գրում է «Ամերիկայի ձայնը»: Վրաստանի խորհրդարանում 150 տեղերից 27-ը զբաղեցնող «Եվրոպական Վրաստան» և «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունները կարծում են, որ Զուրաբիշվիլիի նման հայտարարությունները կարող են վնասել երկրին: ՄԱՇ-ը գտնում է, որ պետության ղեկավարը զբաղվում է «ռուսական քարոզչության անմիջական տարածմամբ» և վստահություն է հայտնել, որ արդյունքում Զուրաբիշվիլիին իմպիչմենտ կհայտարարվի: «Մենք ձգտում ենք պաշտպաված լինել մեր հիմնական սպառնալիքից` Ռուսաստանից: Ինչու՞ պետք է Վրաստանի նախագահը դեմ լինի դրան (…): Այս մարդը լի է երկրի համար վնասակար և խեղաթյուրված գաղափարներով»,- Georgia Online-ը մեջբերում է խորհրդարանում «Եվրոպական Վրաստան»-ը ներկայացնող պատգամավոր Գիգա Բոկերիայի խոսքերը:


«Ամերիկայի ձայնին» հարցազրույցում, որը հրապարակվել է մայիսի 1-ին, Վրաստանի նախագահն ասել է, որ պատրաստ չէ հավանություն տալ երկրում ԱՄՆ ռազմակայանի տեղակայմանը: Զուրաբիշվիլիի խոսքերով, Թբիլիսին չպետք է քայլեր ձեռնարկի, որը կարող է որպես սադրանք ընկալվել: Միևնույն ժամանակ, Վրաստանի նախագահը նշել է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու երկրի անփոփոխ ընթացքը:

Դիտվել է՝ 282

Մեկնաբանություններ