«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Վրաստանում հնարավոր են վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն

Վրաստանում հնարավոր են վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն
02.05.2019 | 23:00

Աշնանը վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու Իվանիշվիլիի որոշումը քաղաքական շրջանակների համար անակնկալ չէր, ավելին՝ սպասելի էր: Վրացական «Թայմեր» գործակալության փոխանցմամբ Վրաստանում խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունների հարցը լուծված է:


«Վրացական երազանքը», մասնավորապես՝ կուսակցության նախագահն ու երկրի ոչ պաշտոնական կառավարիչ Բիձինա Իվանիշվիլին դեռևս Սուրբ Հարության տոնից առաջ էին որոշել խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններ անցկացնել: Կառավարության աղբյուրներից ստույգ տեղեկություններ ունենք, որ Իվանիշվիլին միջնորդներ է ուղարկել նախագահ Զուրաբիշվիլիի մոտ: Նրա հետ բանակցություններ են ընթանում արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ:


Ըստ օրենքի, նախագահը կարող է արտահերթ ընտրություններ նշանակել երդմնակալության արարողությունից վեց ամիս անց: Ինչպես հայտնի է, Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին: Հետևաբար, որպես նախագահ, Զուրաբիշվիլին իրավունք կունենա վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների մասին հայտարարել միայն հունիսի կեսերին»,- նշել է «Թայմեր» գործակալությունը:

Դիտվել է՝ 287

Մեկնաբանություններ

class="footer-right"> .