Այսօր կեսօրից հետո Հայաստանի շրջանների մեծ մասում, մայիսի 5-7-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 4-ին, 5-ի գիշերը ամենուրեք սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում: Օդի ջերմաստիճանը վաղը կնվազի 5-6 աստիճանով, 5-7-ը նույնքան կբարձրանա։
Երևանում այսօր կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 4-ին, 5-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում։ Մայիսի 5-ի ցերեկը, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: