ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան նշանակել։
Թրամփի թեկնածուն Քելի Քրաֆթն է, որ այժմ ԱՄՆ դեսպանն է Կանադայում, եղել է ՄԱԿ-ում ԱՄՆ պատվիրակության անդամ Ջորջ Բուշ կրտսերի նախագահության տարիներին։ Նա միլիարդատեր Ջո Քրաֆթի կինն է։ 2016-ի նախագահական ընտրապայքարում Քրաֆթների ընտանիքը սատարել է Դոնալդ Թրամփին, հսկայական նվիրատվությունների արել Հանրապետական կուսակցությանը։
ՄԱԿ-ում դեսպանի պաշտոնում Քելի Քրաֆթին պետք է հաստատի Կոնգրեսը։