«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Թրամփը Հանրապետականներին և Դեմոկրատներին համագործակեցելու կոչ է արել

Թրամփը Հանրապետականներին և Դեմոկրատներին համագործակեցելու կոչ է արել
03.05.2019 | 12:41

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններին կոչ է արել՝ մի կողմ թողնել տարաձայնությունները և համագործակցություն հաստատել հանուն երկրի բարօրության: Twitter-ում նա գրել է. «Եվ այսպես, մյուս կուակցությանը հնարավորինս վատ լույսի ներքո ներկայացնելու համար հնարավոր ամեն ինչ անելու կուսակցություններից յուրաքանչյուրի երկու տարվա ջանադիր աշխատանքից և փորձերից հետո, եկել է գործին վերադառնալու ժամանակը: Հատուկ դատախազ Մյուլլերի զեկույցը պարզորոշ շարադրեց, որ Ռուսաստանի հետ նախահամաձայնություն չի եղել: Այժմ հանրապետականներն ու դեմոկրատները պարտավոր են համախմբվել ի բարօրություն ամերիկյան ժողովրդի: Այլևս չպետք է լինեն թանկ արժեցող ու երկարատև հետաքննություններ: Եկեք աշխատենք ներգաղթի, ենթակառուցվածքի, անհամեմատ ավելի ցածր գներով դեղորայքի և բազմաթիվ այլ խնդիրների ուղղությամբ: Եվ եկեք դա անենք այժմ»:

Դիտվել է՝ 402

Մեկնաբանություններ