ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՔՊ համագումարից առաջ քարոզարշավ՝ ներկուսակցական մակարդակում

ՔՊ համագումարից առաջ քարոզարշավ՝ ներկուսակցական մակարդակում
03.05.2019 | 12:43

«Ժողովուրդը» գրում է, որ ՔՊ-ն համագումարից առաջ պատրաստվում է քարոզարշավ անցկացնել, բայց ներկուսակցական մակարդակում: ՔՊ վարչության անդամի թեկնածու ինքնաառաջադրվել է 65, իսկ Վերահսկող հանձնաժողովի անդամ դառնալու համար` 33 կուսակցական: «Ժողովուրդի» հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը տեղեկացրել է, որ վարչության անդամ առաջադրված 65 թեկնածուներից ընտրվելու է 21-ը:


«Կսկսենք կուսակցության ներսում քարոզարշավ, երկխոսություն, կազմակերպչական աշխատանքները: Կարծում եմ` առաջադրվածներից բոլորն էլ հնարավորություն ունեն անցնելու, որովհետև կուսակցության կառուցվածքում, կուսակցության մոդելը ժողովրդավարական է: Բոլորը հնարավորություն են ունենալու իրենց պատկերացումները, գաղափարախոսությունները ներկայացնելու` պատվիրակների քվեն ստանալու համար», - ասել է Բոշյանը:

Դիտվել է՝ 442

Մեկնաբանություններ