«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Արայիկ Հարությունյանի թեկնածության հարցն օրակարգում է

Արայիկ Հարությունյանի թեկնածության հարցն օրակարգում է
03.05.2019 | 12:44

«Հրապարակը» գրում է. «Ե՞րբ է տեղի ունենալու ՔՊ-ի համագումարը, կարծես խնդիրնե՞ր են առաջացել։ «Չէ, ոչ մի խնդիր. կուսակցականներս ամեն օր, աշխատանքից հետո գնում ենք գրասենյակ` նախապատրաստելու կուսակցության ապագա ֆորմատը, համագումարը։ Կանոնադրությունն է մշակվում, Լենա Նազարյանն աշխատում է քաղաքական գծի ու կոնցեպտուալ հարցերի վրա, Վահագն Հովակիմյանը` կառուցվածքի, մարզային կառույցներն են ձևավորվում, թարմացվում, ամեն ինչ զրոյից կազմավորվում է»: Մայիսին, երևի, Սասուն Միքայելյանը հրաժարական կտա, և կուսխորհուրդը ժամանակավոր կղեկավարի Սուրեն Պապիկյանը, մինչև նախնականով հունիսի 15-ին նշանակված համագումարը կայանա: Նախագահի պաշտոնում Արայիկ Հարությունյանի թեկնածությունը քննարկվո՞ւմ է։ «Հարցն օրակարգում է»:

Դիտվել է՝ 444

Մեկնաբանություններ