«Փաստը» գրում է, որ անցումային արդարադատության վերաբերյալ կառավարության նախաձեռնությունը թևակոխում է նոր փուլ. նախատեսվում է հարցի շուրջ առաջիկայում լուրջ գործընթացներ սկսել։ Իշխանությունների հավատարիմ իրավաբաններից Վահե Գրիգորյանը և Նիկոլայ Բաղդասարյանը լծվել են հարցի բովանդակային դրույթների քննարկմանը։ Թերթը կառավարության կուլիսներում շրջանառվող փաստաթղթերից պարզել է, որ մասնագիտական խմբերի հետ արդեն փակ խմբային հանդիպումներ են տեղի ունենում։ Ոլորտում մասնագիտացած ու իշխանությունների հետ աշխատող հ/կ սեկտորը զբաղված է թեման հանրության մեջ աստիճանաբար, հատվածաբար շրջանառելու գործով:
Արդեն աշնանը այն կմտնի հանրային մեծ օրակարգ և մինչև տարեվերջ խորհրդարանում հարցի քննարկումներ կծավալվեն։ Գործող իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել մինչև 2020-ի գարուն դարձնել իրականություն: