Մայիսի 2-ին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Միացյալ Արաբական Էմիրությունների պետնախարար, հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ահմադ Ալի ալ-Սայեղին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-էմիրաթական համագործակցության հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել քննարկումները փետրվարին Աբու Դաբիում ՀՀ պաշտպանության նախարարի, Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ ԶՈՒ գերագույն հրամանատարի տեղակալ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի և ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայ էմիրության կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշեդ Ալ Մաքթումի նախանշած` ռազմական արդյունաբերության, ռազմական բժշկության, ռազմական սպորտի, տեղեկատվության փոխանակման և այլ ոլորտներում համագործակցության կյանքի կոչման, պաշտպանության բնագավառում համագործակցության իրավապայմանագրային դաշտի ստեղծման շուրջ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր: