Այսօր Երևանի Նաիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է Երևանի Դավիթաշեն թաղամասի բնակիչ, 38-ամյա Գարեգին Նալբանդյանը, տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 2-ին, Գրիգոր Լուսավորիչ-Զաքյան փողոցների խաչմերուկում ՌԴ դեսպանատան դիմաց 25-ամյա Իլոնա Դանիելյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելուց հետո: Կայքի տեղեկություններով՝ Գարեգին Նալբանդյանը Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի վարչության բաժնի պետն էր: