«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Հեղափոխությունը խժռում է պետական ինստիտուտները

Հեղափոխությունը խժռում է պետական ինստիտուտները
03.05.2019 | 12:50

«Փաստը» գրում է. «Յուրաքանչյուր հեղափոխություն խորքային գործընթաց է, որը տրանսֆորմացնում է հանրային վերաբերմունքը արժեքների, պետական ինստիտուտների, բազմաթիվ երևույթների հանդեպ, որոնց դեռ երեկ այլ հայացքով էր նայում հասարակությունը: Հայաստանում անցած տարի տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը բացառություն լինել չէր կարող: Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, իշխանության եկավ փաստացի սահմանադրական ճանապարհով՝ գոնե առերևույթ պահպանելով բոլոր լեգիտիմ ընթացակարգերը: Նույնիսկ երբ անցած տարվա մայիսի 1-ին խորհրդարանը չհաստատեց նրա թեկնածությունը իբրև վարչապետ, Երևանի փողոցներում ու հրապարակներում հավաքված տասնյակ հազարավոր մարդիկ գրոհով չվերցրին ԱԺ շենքը կամ հաշվեհարդար չտեսան պատգամավորների հետ: Այս ամենը, անշուշտ, գովելի է ու թույլ տվեց, որ հեղափոխությամբ իշխանության եկած թիմը չունենա լեգիտիմության խնդիր: Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ դիմանալ հեղափոխականության գայթակղությանը արդեն վարչապետի պաշտոնում:

Անցած մեկ տարվա իրադարձությունները ցույց են տալիս, որ հետևողականորեն վարկաբեկվել են պետական ինստիտուտները: Կրկնում եմ՝ այստեղ կա հեղափոխության օբյեկտիվ գործոնը, սակայն պետական ինստիտուտների հեղինակության փոշիացումը հեռանկարի առումով կարող է անշրջելի հետևանքների բերել: Սա կանխելու համար անհրաժեշտ է, որ Փաշինյանը կարողանա հեղափոխական պոպուլիզմը փոխարինել պետական օրակարգով: Օրինակ՝ հասկանալի է, որ հեղափոխության հաղթանակից հետո՝ առնվազն մինչև նոր խորհրդարանական ընտրությունները, որ պետք է թիրախավորվեր ՀՀԿ-ն, որը մեծամասնություն էր կազմում նախկին Աժ-ում: Սակայն հեղափոխության թիմը ճիշտ ակցենտներ չդրեց, ինչի հետևանքով ավելի շատ վարկաբեկվեց խորհրդարանական ինստիտուտը»:

Դիտվել է՝ 1059

Մեկնաբանություններ