«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Սիրիայում ահաբեկիչները կրակել են «Խմեյմիմ» ռուսական ավիաբազայի ուղղությամբ

Սիրիայում ահաբեկիչները կրակել են «Խմեյմիմ» ռուսական ավիաբազայի ուղղությամբ
03.05.2019 | 12:51

Ահաբեկիչները կրակ են արձակել Սիրիայում գտնվող «Խմեյմիմ» ռուսական ավիաբազայի ուղղությամբ՝ հայտնում է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Վիկտոր Կուպչիշինը: Նա ընդգծել է, որ բոլոր հարվածներն արձանագրվել են, ռուսական զինծառայողներից որևէ մեկը չի տուժել: Ավիաբազան ևս չի տուժել: Կուպչիշինը նշել է, որ մեկ ամսում 12 անգամ հարձակում է տեղի ունեցել «Խմեյմիմ» ավիաբազայի վրա: Հոկտեմբերին թեմայի վերաբերյալ մտահոգություն էր հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նշել էր, որ ռուսական զինվորականները պատասխան հարվածներ են հասցրել բոլոր ուղղություններով, որտեղից գալիս էր վտանգը:

Դիտվել է՝ 507

Մեկնաբանություններ