Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում հանդիպել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Հորդանանի պատվիրակներն ու Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը: Նրանք քննարկել են Սիրիայի համակարմության կարգավորման հարցը: Օրակարգում զինյալների հսկողության տակ գտնվող հյուսիս-արևմտյան շրջաններում դպրոցների, հիվանդանոցների և բնակելի թաղամասերի ռմբահարումներն են, որ հատկապես սաստկացել են անցած մի քանի ամիսներին: Օդային գրոհներն իրականացնում են Սիրիայի և Ռուսաստանի ուժերը: Ռմբահարվող ավաններն ու գյուղերը գտնվում են Համայի և Իդլիբի նահանգների այն գոտիներում, որոնք, ըստ ռուս-թուրքական համաձայնությն, չպետք է դառնային օդուժի թիրախ: