«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Էդմոն Մարուքյանը վարչապետից պահանջում է հերքում

Էդմոն Մարուքյանը վարչապետից պահանջում է հերքում
04.05.2019 | 12:48

Աժ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում է հերքել կառավարության նիստում իրենց խմբակցության ներկայացրած օրինագծի վերաբերյալ հայտարարությունները։ Ամեն ինչ սկսվել է երեկ կառավարության նիստում վարչապետի արած մի քանի հայտարարություններից. ԼՀԿ-ն «Գնումների մասին» օրենքում կատարված փոփոխություններով առաջարկել էր գաղտնազերծել պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները։ Այսինքն՝ ընդդիմադիր խմբակցությունը պահանջում էր հրապարակային դարձնել կառավարության ղեկավարի, ԱԺ նախագահի և մյուս պաշտոնատար անձանց կատարած ծախսերը։ Կառավարությունը չընդունեց օրինագիծը՝ համարելով, որ տեղեկատվության թափանցիկությունը կվնասի պետական անվտանգությանը: «Այսինքն՝ հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների գրաֆիկները նախապես ինտերնետում դնել, մարշրուտները գծել, գրել, թե ինչ զենքերով են զինված անվտանգության ծառայողները, քանի անվտանգության ծառայող ա ուղեկցում, նրանցից ով ա լավ կրակում, ամենավատը ով ա կրակում, և կից խորհրդատվություն, թե ոնց ա ավելի համար տեռորիստական ակտ իրականացնել տվյալ պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Կարծում եմ, իհարկե, մենք թափանցիկության ճանապարհով գնում ենք, և եթե էսպիսի անհրաժեշտություն զգանք, կարծում եմ, մենք ինքներս նախաձեռնություն կիրականացնենք», - որպես օրինագիծը չընդունելու հիմնավորում ասել էր վարչապետը: Էդմոն Մարուքյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում պնդում է, որ Փաշինյանը նենգափոխել է օրինագիծը ու հանրությանը ներկայացրել այլ կերպ և այդ պատճառով էլ իրենք հրապարակային հերքում են պահանջում վարչապետից։ «Ինձ ավելի շատ վրդովեցրել է ոչ թե այն, որ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել նախագծին, այլ այն հանգամանքը, որ վարչապետը նենգափոխել է օրինագծի էությունը։ Մինչդեռ մենք ներկայացրել էինք այն օրինագիծը, որին պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը կողմ էր քվեարկել», - նշեց պատգամավորը։ Նրա խոսքով՝ կառավարության նիստում վարչապետի հայտարարությունից ու հեռուստաընկերությունների տարածած տեղեկությունից հանրությունը հասկացել է, որ ԼՀԿ-ն օգնում է ահաբեկչական տարբեր կազմակերպություններին, թե ինչպես ահաբեկչություն անել երկրի առաջնորդների դեմ։ «Երկրի թիվ մեկ պաշտոնյայի բերանից նման բան դուրս գա՞։ Ես կարծում եմ` դա ուղղակի խայտառակություն է։ Դա գնացել է եթեր, ու մարդիկ ինձ զանգում են, գրառումներ են անում ու կարծում են, որ մենք այդպիսի նախագիծ ենք ներկայացրել», - հավելեց պատգամավորը։

Դիտվել է՝ 350

Մեկնաբանություններ