Այսօր ավարտվել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների առաջադրման ժամկետը և առաջադրված թեկնածուները ինն են։
ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրված թեկնածուներն են՝ Հովհաննես Հովհաննիսյանը, Մարտին Մանուկյանը, Կարեն Կարապետյանը, Գևորգ Մուրադյանը, Վահե Գրիգորյանը և Արթուր Վաղարշյանը։ Մնացած երեք թեկնածուները ցանկացել են գաղտնի մնալ։