«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ԶՈՒ գլխավոր հրամանատար է դարձել Թոդ Ուոլտերսը

Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ԶՈՒ գլխավոր հրամանատար է դարձել Թոդ Ուոլտերսը
04.05.2019 | 12:52

Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար է դարձել ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Թոդ Ուոլտերսը: Հեռացող հրամանատար Քերտիս Սկապարոտիից նրան լիազորությունների փոխանցման պաշտոնական արարողությունը կայացել է ուրբաթ օրը՝ Մոնսում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի շտաբում։ Միջոցառմանը մասնակցել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Դիտվել է՝ 385

Մեկնաբանություններ