«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Արամ Սարգսյան. Մի օր մենք էլ տուն վերադառնալիս կարող ենք պարզել, որ «անցանկալի անձ» ենք

Արամ Սարգսյան. Մի օր մենք էլ տուն վերադառնալիս կարող ենք պարզել, որ «անցանկալի անձ» ենք
04.05.2019 | 12:57

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ուկրաինացի պատգամավոր Մուստաֆա Նայեմը գալիս է Երևան ու «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահներից պարզում, որ «անցանկալի անձ» է Հայաստանի համար։ Այսինքն՝ մի օր մենք էլ տուն վերադառնալիս կարող ենք պարզել, որ «անցանկալի անձ» ենք, քանի որ մեր ինչպիսին լինելը ՀՀ-ում կախված է Ռուսաստանի հանդեպ մեր վերաբերմունքից: Ռուսներն աշխարհի կեսի հետ թշնամի են, հիմա ի՞նչ, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մի քիչ էլ իրենք մեր սահմանը փակե՞ն… Բա ասում էիք՝ ՀՀ-ն ինքնիշխան, անկախ երկիր է, բա ասում էիք՝ 21-րդ դարը եկել է Հայաստան…»:

Դիտվել է՝ 467

Մեկնաբանություններ