«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Դատախազը փոխել է «Սպայկա»-ի տնօրենի խափանման միջոցը

Դատախազը փոխել է «Սպայկա»-ի տնօրենի խափանման միջոցը
04.05.2019 | 19:19

«Սպայկա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը վերացել են, հայտնում են ՊԵԿ-ից։ «ՊԵԿ-ը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ վերացել են «Սպայկա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը, որ քրեական գործի շրջանակներում նա միասնական հաշվեհամարին վճարել է 1 միլիարդ ՀՀ դրամ գումար, ուստի նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել խափանման միջոցը՝ կալանավորումը փոփոխելու մասին»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում։

Դիտվել է՝ 471

Մեկնաբանություններ