Մայիսի 4-ին՝ հատկապես կեսօրից հետո, և 5-ի գիշերը սպասվում են ամպրոպային ինտենսիվ անձրևներ՝ Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Իմ մասնագիտական գործունեության 17 տարիների ընթացքում նման պրոցես հանդիպում եմ երկրորդ անգամ, ակտիվ տեղումնաբեր ցիկլոն Պարսից ծոցից: Նրա ներթափանցումը կսկսվի լուսադեմից, իսկ ակտիվ գոտին(կենտրոնը) մեր երկրում կլինի կեսօրից հետո, հատկապես՝ երեկոյան ժամերին: Մայիսի 4-ին՝ հատկապես կեսօրից հետո, և 5-ի գիշերը սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, առանձին հատվածներում՝ կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 20-25մ/վրկ»,- գրել է Սուրենյանը: