«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Զոհրաբ Մնացականյան. Իսրայելը պետք է որոշի ճանաչել Հայոց ցեղասպանությունը և աջակցել ցեղասպանությունների կանխարգելմանն ու արդարությանը, թե ոչ

Զոհրաբ Մնացականյան. Իսրայելը պետք է որոշի ճանաչել Հայոց ցեղասպանությունը և աջակցել ցեղասպանությունների կանխարգելմանն ու արդարությանը, թե ոչ
04.05.2019 | 19:42

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել իսրայելական KAN NEWS հեռուստաալիքին` խոսելով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու և իսրայելական զենքի վաճառքի մասին: Պատասխանելով հարցին, թե իրեն չի զարմացնում, որ Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նախարարն ասել է. «Հարցը զարմանալուն չի վերաբերում: Գիտեք, ես ներկայացնում եմ մի երկիր, որը դեռ պայքարում է մերժված արդարության դեմ:


Իմ ժողովուրդն անցել է դրա միջով, բայց միևնույն ժամանակ հաղթել է, քանի որ մեզ մտադիր էին բնաջնջել Երկրի երեսից, իսկ մենք այսօր վստահ երկիր ենք և հզոր, ծաղկուն և ինքնավստահ համայնքներ ունենք աշխարհով մեկ»: ԱԳ նախարարը հավելել է, որ արդարությունը մերժելու խնդիրն ավելին է, քան հայերին վերաբերող հարցը: «Դա մարդկության հարց է: Այժմ Իսրայելը պետք է որոշի ճանաչել, թե չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Խոսքն այժմ վերաբերում է ոչ թե Հայաստանին, այլ Իսրայելին», - շեշտել է Զոհրաբ Մնացականյանը: Նա պարզաբանել է՝ հարցը վերաբերում է Իսրայելի որոշմանը` կաջակցի՞ ցեղասպանությունների կանխարգելմանը, մարդկային գիտակցությանը, մարդու իրավունքներին և արդարությանը: «Որպես երկիր Հայաստանն աջակցում է ցեղասպանությունների կանխմանը», - ընդգծել է նախարարը:


Նա խոսել է նաև մեկ այլ մտահոգիչ հարցի մասին, որը վերաբերում է իսրայելական զենքի առևտրին: «Իսրայելական զենքը մահաբեր է մեր ժողովրդի համար: Մենք ականատես ենք եղել, թե ինչպես են այդ զենքն օգտագործում մեր ժողովրդի դեմ»,- ասել է ԱԳ նախարարը:

Դիտվել է՝ 573

Մեկնաբանություններ