«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ինչպես է Թուրքիան պատասխան տալու S-400 համակարգերի ձեռքբերման համար

Ինչպես է Թուրքիան պատասխան տալու S-400 համակարգերի ձեռքբերման համար
04.05.2019 | 19:48

Եթե Անկարան չխզի Մոսկվայի հետ S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պայմանագիրը, ԱՄՆ-ը կտեղափոխի Թուրքիայից F-35 կործանիչների մի շարք դետալների արտադրությունը՝ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը: Մա ինքնաթիռների արտադրությունն առանց Թուրքիայի կազմակերպելու հարցն արդեն քննարկել է Lockheed Martin և United Technologies ընկերությունների ղեկավարների հետ:


Ռուսական S-400 համակարգերի՝ մոտ 2,5 մլրդ դոլար արժողությամբ մատակարարման պայմանագիրը ստորագրվել է 2017 թ. հուլիսին: Նախատեսվում էր, որ առաքումը կիրականացվի 2020 թվականին: Այս տարվա մարտին Անկարան և Մոսկվան պայմանավորվեցին արագացնել գործընթացը և S-400-ների մատակարարումը սկսել 2019-ի հուլիսից:

Դիտվել է՝ 659

Մեկնաբանություններ