«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

CNN-ի հաղորդավարը Թրամփին «Պուտինի մամուլի քարտուղար» է անվանել

CNN-ի հաղորդավարը Թրամփին «Պուտինի մամուլի քարտուղար» է անվանել
04.05.2019 | 19:53

CNN-ի հաղորդավար Ջեյք Թափլերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին քննադատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո։ Թափլերը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը հանդես է եկել որպես Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ, Պուտինի մամուլի քարտուղար։ Հաղորդավարն ընդգծել է, որ Թրամփը կրկնում է այն դիրքորոշումը, որ ունի Պուտինը։


«Պարզապես՝ նախագահը չի ասում՝ դե, դա այն է, ինչ հայտարարում է Պուտինը։ Նա կրկնում է Պուտինի կարծիքը՝ ինչպես Կրեմլի մամուլի քարտուղարը»,-հայտարարել է Թափլերը։

Դիտվել է՝ 522

Մեկնաբանություններ