«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

«Իմ քայլը» հանուն Արարատի մարզի» համաժողովին ներկայացված է 16 ներդրումային ծրագիր

«Իմ քայլը» հանուն Արարատի մարզի» համաժողովին ներկայացված է 16 ներդրումային ծրագիր
04.05.2019 | 19:58

Արտաշատի «Արարատ Գրուպ» ջրերի գործարանում մայիսի 4-ին մեկնարկեց «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովը: Ողջույնի խոսքով հանդես են գալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Միջոցառման ընթացքում լինելու է Արարատի մարզի հնարավորությունների, գրավչության մասին ֆիլմի ցուցադրություն: Ներկայացվելու են մարզում հաջողված ձեռնարկությունները:
Ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների: Կներկայացվեն մարզում գյուղատնտեսության, արդյունաբերության, տուրիզմի և մի շարք այլ ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրեր:
Միջոցառմանը ներկա են նախարարներ, պետական այրեր:

Դիտվել է՝ 722

Մեկնաբանություններ