Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեն պաշտոնապես հաստատել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի թիկնազորի նախկին պետ, Անվտանգության խորհրդի քարտուղարի նախկին տեղակալ Անդրեյ Վտյուրինի ձերբակալության տեղեկությունը: Բելառուսի անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն՝ Վտյուրինը ձերբակալվել է, երբ 148 600 դոլար կաշառք է ստացել Ռուսաստանում գործող ընկերություններից մեկի ներկայացուցիչներից:
Բելառուսի ՊԱԿ-ը չի հրապարակում ընկերության անվանումը` ներկայացնելով մեկ տառով` «Գ»: «Կաշառքի դիմաց Վտյուրինը պետք է Բելառուսի տարածքում առաջ տաներ ռուսական այդ ընկերության շահերը», - նշված է Պետանվտանգության կոմիտեի հայտարարության մեջ: Անդրեյ Վտյուրինը նախագահ Լուկաշենկոյի հրամանով պաշտոնից ազատվել էր ապրիլի 24-ին՝ «զինծառայողի պատիվը արատավորող գործողությունների դիմելու» պատճառաբանությամբ: